
Payment Gateway for EVOCABANK
v1.0.9HK Digital Agency LLC · 2020年9月22日 上架
Payment Gateway for EVOCABANK – WooCommerce-ի հավելում, որը հնարավորություն է տալիս հեշտությամբ ինտեգրել կայքին «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի վճարային համակարգը։
- 正在使用
- 10+
- 评分
- 暂无
- 累计下载
- 1,766
- 最近更新
- 2026年11月24日
Payment Gateway for EVOCABANK – WooCommerce-ի հավելում, որը հնարավորություն է տալիս հեշտությամբ ինտեգրել կայքին «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի վճարային համակարգը։
Նկարագրություն
Հավելվածը նախատեսված է ՀՀ տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտների համար։
Հավելվածը պատրաստված է WooCommerce հարթակի տեխնիկական բնութագրին համապատասխան, ինչպես նաև «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված համակարգի տեխնիկական բնութագրի հիման վրա։
Հավելվածն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է կատարել նույնականացում, այնուհետև կապ հաստատել «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի հետ՝ համապատասխան պայմանագիր կնքելու և կարգավորումներ ստանալու համար։
Հեռախոսահամար՝ 044 60 55 52
Էլ-հասցե՝ atm@evocabank.am
Հավելման միջոցով վճարման գործընթացը լիովին ավտոմատացված է։ Հավելվածն ընդունում է վճարումներ ՀՀ դրամով, ռուսական ռուբլիով, ամերիկյան դոլարով և եվրոյով։
Նույնականացում
Հավելումն օգտագործելուց առաջ հարկավոր է անցնել նույնականացում (տես նկ․ 1)։ Նույնականացում անցնելու համար հարկավոր է այցելել մեր ընկերության կայք (hkdigital.am) կամ զանգահարել 033 779-779 հեռախոսահամարով։
Նշում՝ նույնականացման ծառայությունը վճարովի է։
Աշխատանքային նկարագիր
Հավելվածի ինտեգրումից և համապատասխան կարգավորումներից հետո կայքում հայտնվում է «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի վճարային համակարգով վճարելու հնարավորությունը։ Հաճախորդն ընտրում է վճարման միջոցը, այնուհետև կայքը նրան ուղղորդում է «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի վճարային համակարգի վճարումներ ընդունելու էջ։ Վճարումը կատարելուց կամ ձախողվելուց հետո հաճախորդը վերադարձվում է կայք և տեղեկացվում վճարման կարգավիճակի մասին։ Օգտատերն իր կայքի կառավարման վահանակում, ինչպես նաև «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի վճարային համակարգի կողմից տրամադրված համակարգում կարող է դիտել կատարված գործարքների կարգավիճակը և ծանոթանալ պատմությանը։
Հավելվածի օգտագործման տեխնիկական պայմաններ
- Օգտատերը պետք է ունենա WordPress-ով պատրաստված կայք։
- Կայքում պետք է տեղադրված լինի WooCommerce հարթակը։
- Կայքը պետք է համապատասխանի հավելվածի մինիմալ պահանջներին (PHP 7.4 և ավելի նոր տարբերակ)։
- Կայքի ներքին հղումները պետք է լինեն ճշգրիտ։
Հավելվածի հնարավորությունները (տես նկ․ 2)
- Օգտատիրոջը տրվում է հնարավորություն խմբագրել «Անվանում» և «Նկարագրություն» դաշտերը։
- Հավելվածն աջակցում է ArCa-ի iPay և EPG հարթակներին. հարթակն ընտրվում է կարգավորման վահանակի «Platform» դաշտում։
- Հավելվածն անցել է թեստավորում և համատեղելի է միջազգային հայտնի WPML թարգմանությունների հավելվածի հետ, ինչը թույլ է տալիս օգտագործել այն բազմալեզու կայքերում։
- Կարգավորման վահանակը հնարավորություն է տալիս ընտրել վճարման էջի լեզուն (հայերեն, ռուսերեն կամ անգլերեն)։
- Հավելումն ունի թեստային ռեժիմ (մանրամասների համար անհրաժեշտ է կապ հաստատել «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի հետ)։
- Քարտերի պահպանում (binding), գումարի վերադարձ (refund), երկփուլ վճարում և WooCommerce Subscriptions-ի աջակցություն։
- Համատեղելի է WooCommerce-ի HPOS-ի և WooCommerce Blocks-ի հետ։
- Տեխնիկական լոգավորման հնարավորություն։
- Ավտոմատ թարմացման հնարավորություն։
Իրավունքներ
Հավելվածը և նրանում առկա պարունակությունը պաշտպանված է հեղինակային իրավունքով։
Ուշադրություն
Հարգելի հաճախորդ, տեղեկացնում ենք Ձեզ, որ հավելման տեղադրման ժամանակ Ձեր կայքի անվանումը (domain), կայքի էլ-հասցեն և IP հասցեն հասանելի է դառնալու մեր ընկերությանը՝ մեր ընկերության հեղինակային իրավունքների պաշտպանության նկատառումներից ելնելով։
Արգելվում է տեղադրված կազմակերպությունների տարբերանշանների և պարունակող կոդավորման տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ ՍՊԸ-ի թույլտվությունը։
Հավելվածն օգտատիրոջը տրամադրվում է վճարովի օգտագործման իրավունքով։ Հավելման արժեքի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ մեր կազմակերպության կայքում (hkdigital.am) կամ զանգահարելով 033 779-779 հեռախոսահամարով։
ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ ՍՊԸ-ը պատասխանատվություն չի կրում՝
* այլ հավելվածների, հավելումների, հարթակների և կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների համար,
* WordPress հարթակի, այլ հավելվածների կամ երրորդ կազմակերպության կողմից պարբերական թարմացումներից առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով հավելվածի մասնակի կամ ամբողջական խափանման համար,
* օգտատիրոջ կայքի անխափանության և անվտանգության համար։